ՄԵՐ ՄԱՍԻՆ

Ի՞նչ է «ԲարեվԲալիկ» հարթակը
«Բարև, Բալիկը» փաստահենք տեղեկատվության ու գործիքների հարթակ է, որը ստեղծվել է ներկա և ապագա ծնողների համար։ Հարթակն ընդգրկում է հղիանալու ցանկությունից մինչև բալիկների վեց տարին լրանալու փուլերը: «Բարև, Բալիկը» Ձեր անփոխարինելի օգնականը կդառնա սպասվելիք այդ բոլոր փուլերում:

«Բարև, Բալիկը» հարթակը «Բարև, բալիկ» ծրագրի մասն է կազմում, որն իրականացվում է Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի կողմից՝ Վիվա-ՄՏՍ-ի և ՀՀ կառավարության, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ։

«Բարև, Բալիկ» ծրագրի միջոցով նախատեսվում է արդիականացնել Հայաստանում հանրային առողջապահության համակարգը, նորագույն տեխնոլոգիական լուծումների գործադրմամբ բարելավել վերարտադրողական ու մոր և մանկան առողջության ոլորտում մատուցվող ծառայությունների և տրամադրվող տեղեկատվության որակն ու հասանելիությունը, ինչպես նաև խթանել փաստահենք որոշումների կայացման մշակույթը։

Ո՞ւմ համար է այս հարթակը
Եթե Դուք ցանկանում կամ նախապատրաստվում եք հղիանալ, արդեն հղի եք կամ ունեք մինչև վեց տարեկան բալիկ կամ բալիկներ, ապա մեր հարթակը Ձեզ համար է:

«Բարև Բալիկը» կտա Ձեր բոլոր հարցերի պատասխանները, կօգնի նախապատրաստվել մայրանալուն, կլինի Ձեր անփոխարինելի աջակիցը բալիկներին խնամելու և նրանց ճիշտ զարգացմանը հետևելու գործընթացում։
Ինչպե՞ս օգտվել հարթակից
Ողջո~ւյն, ներկա կամ ապագա սիրելի ծնո՛ղ:

«Բարև Բալիկ» հարթակում ամեն ինչ պարզ է և օգտվելու համար հեշտ: Ընտրելով համապատասխան պատուհանները` կստանաք փնտրվող տեղեկատվությունը և կկարողանաք հեշտությամբ կատարել անհրաժեշտ հաշվարկները մեր մշակած գործիքների օգնությամբ:

Ինչպե՞ս գրանցվել հարթակում
Մեր կայքի նյութերին ծանոթանալու համար գրանցումը պարտադիր չէ, սակայն գործիքներից օգտվելու համար անհրաժեշտ կլինի գրանցվել:
Գրանցվելը հեշտ է: Խնդրում ենք գրանցման պատուհանում լրացնել պահանջվող անձնական տվյալները, որպեսզի մեր կայքում ստեղծվի անձնական էջ: Այստեղ կպահպանվի Ձեզ անհրաժեշտ ամբողջ տեղեկությունն, ու կկարողանաք պարբերաբար թարմացնել այն:
Ձեզ կյանքի ամենահետաքրքրական փուլերից մեկն է սպասվում, եկե՛ք այն անցնենք միասին: Դե ինչ, ճանապարհ ընկնե՞նք:

Ինչպե՞ս ապաակտիվացնել հաշիվը
Եթե ցանկանում եք ապաակտիվացնել հաշիվը, խնդրում ենք նշել ապաակտիվացման պատճառն ու հետևել հրահանգներին:

Պատճառներ
  • Իմ բալիկի վեց տարին արդեն լրացել է:
  • Ես օգտակար չեմ համարում կայքը:
  • Կայքը դժվարամատչելի է/ կայքից չեմ կարողանում օգտվել:
  • Այլ. խնդրում ենք նշել Ձեր պատճառը:


Ինչպե՞ս օգտվել գործիքներից
Մեր կայքում կգտնեք հատուկ մշակված գործիքներ, որոնք կօգնեն Ձեզ տարատեսակ հաշվարկներում:

Ֆինանսական աջակցություն
Այս գործիքի շնորհիվ կկարողանաք կողմնորոշվել, թե պետության կողմից հատկացվող ֆինանսական ինչ աջակցության կարող եք հավակնել և դիմել որպես ներկա և ապագա ծնող։

«Ֆինանսական աջակցություն» գործիքի օգնությամբ կիմանաք` արդյո՞ք որևէ ծրագրի շահառու եք, թե ոչ, և թե ինչպիսի ֆինանսական աջակցության կարող եք հավակնել։ Այս գործիքի օգնությամբ հնարավորություն կունենաք ծանոթանալ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին և այդ փաստաթղթերը ներկայացնելու կարգին: Օգտվելու համար պետք է գրանցվել` սեղմելով «Գրանցվել» կոճակն ու հետևել հրահանգներին: Գրանցումից անմիջապես հետո գործիքը հասանելի կդառնա ձեզ: Եթե արդեն գրանցվել եք՝ սեղմե՛ք «Մուտք գործել» կոճակը:

Պատվաստում
Երեխան պետք է ժամանակին՝ ըստ ազգային օրացույցի, պատվաստումներ ստանա, ինչը նրան ամբողջ կյանքում հուսալիորեն կպաշտպանի վտանգավոր և ծանր վարակներից: Պատվաստումն արդյունավետ է, երբ կատարվում է օրացույցում նշված ժամկետներում կամ, որքան հնարավոր է, դրանց մոտ:
«Պատվաստում» գործիքը Ձեր փոխարեն «կհիշի», թե ինչ պատվաստումներ պետք է ստանա բալիկը մոտակա ժամանակահատվածում, և թե պատվաստումներից որոնք է նա արդեն ստացել:

Օրացույց Այս գործիքի շնորհիվ կարող եք հետևել երեխայի քնելու և կրծքով կերակրվելու ռեժիմին և վերհանել որոշ օրինաչափություններ՝ նրա ճիշտ զարգացմանը հետևելու համար։ Մայրիկները ևս կարող են հետևել իրենց առողջությանը՝ գրանցելով դաշտանային ցիկլը։

Կծկումների հաշվիչ
Այս գործիքը նախատեսված է հղիների համար՝ հղիության վերջին շաբաթներին կծկումների հաճախականությանը հետևելու և համապատասխան գործողություններ ձեռնարկելու համար։ Երեխայի զարգացման պատմություն Կյանքի առաջին տարիներն անչափ կարևոր են երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման համար: Երեխաները սովորում են արագորեն՝ կյանքի առաջին իսկ պահից սկսած: Երեխայի աճն ու զարգացումը լավագույնս ապահովելու համար անչափ կարևոր է, որ ի լրումն լիարժեք սնուցման և առողջության պահպանման՝ ծնողները և երեխային խնամողները ուշադրության կենտրոնում պահեն երեխային, ակտիվորեն շփվեն նրա հետ, արձագանքեն երեխայի բոլոր կարիքներին և խթանեն նրա տարբեր հետաքրքրությունները:

Ծառայություններ իմ մոտակայքում
Այս բաժնում զետեղել ենք տեղեկատվություն այն բուժհաստատությունների մասին, որոնք մատուցում են հետևյալ ծառայությունները․
  • Մանկաբույժի և ընտանեկան բժշկի ծառայություն
  • Լաբորատոր-ախտորոշիչ ծառայություն
  • Մանկաբարձ-գինեկոլոգի ծառայություն
  • Մանկական ատամնաբույժի ծառայություն
  • Նեոնատոլոգիական ծառայություն
  • Պերինատոլոգիական ծառայություն
  • Վերարտադրողական ծառայություն

Ձեր մոտակայքում ծառայությունը գտնելու համար ցուցակից ընտրեք ծառայության տեսակները։ Այնուհետև քարտեզի վրա ընտրեք նախընտրած մարզերը և սեղմեք «շարունակել» կոճակը։
Գործիքներին, դրանց գործառույթներին ու օգտվելու կարգին կարող եք ծանոթանալ համապատասխան էջերում: